Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Բարեխիղճ աշխատակազմը

Բարեխիղճ աշխատակազմը

Մեր օրերում բավականին դժվարացել են մարդկանց սոցիալական պայմանները: Մարդիկ մի կերպ են հոգում իրենց հանապազօրյա հացի ու կենցաղային ծախսերը:

Այսօրվա դժվար պայմաններում, եթե ունես աշխատանք, ուրեմն կարող ես հոգալ վերը նշված ծախսերի մի մասն ու հազիվ գոյատևել:

Չեմ ուզում խոսել այն մասին, թե որքանով է դժվարացել բժշկական օգնության վիճակը: Մարդիկ մի կերպ, ճարահատված, այստեղից կամ այնտեղից պարտքով կամ լավագույն դեպքում վարկով գումար են հայթայթում` հոգալու իրենց կամ հարազատների առողջության ու դեղորայքի խնդիրները:

Ուզում եմ մի փոքր անդրադառնալ մեր երկրի հիվանդանոցներին: Մեր օրերում շատ քիչ են մնացել բարեխիղճ, կարգապահ ու գթասիրտ, ինչպես նաև բարեգութ բժշկական հիմնարկներ, որոնք անշահախնդրորեն սպասարկում են մեր ազգաբնակչությանը` ամեն կերպ փորձելով ու ջանք չխնայելով լավ սպասարկել նրանց, փրկելով նրանց կյանքը:

Նշված հիվանդանոցներից է Դավիթ Ալթունյանի տնօրինությամբ գործող Երևանի Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնը»: Կենտրոնի գիտական ղեկավարն է Երևան քաղաքի գլխավոր սրտաբան Զելվեյան Պարունակ, բաժնի վարիչն է բժշկական գիտությունների թեկնածու Պոդոսյան Գևորգը:

Կենտրոնը հիմնադրվել է 2009 թվականին և իրենից ներկայացնում է բազմապրոֆիլ ու պրոֆեսիոնալ բժշկական կոլեկտիվ:

Մի խոսքով, մի աշխատակազմ, ով բարյացակամորեն սպասարկում է մեր ազգաբնակչությանը սրտի խնդիրների դեպքում, յուրաքանչյուր հիվանդին ցուցաբերելով յուրովի ու անհատական մոտեցում:

Վերջերս հանդիպեցի իմ ծանոթներից` Մառլենա Մինասյանին: Նա զինծառայող է, զոհված ազատամարտիկի ծնող: Երկար զրուցելուց հետո նա ինձ պատմեց այս բարեխիղճ անձնակազմի մասին, ով «երկրորդ կյանք էր պարգևել» նրա ամուսնուն` Լալազար Մինասյնին: Վերջինս թոշակառու է զոհված ազատամարտիկի հայր, ի վերջո մեր երկրի քաղաքացաի, ու որդին նշանակալից դեր է ունեցել մեր երկրի անվտանգության ապահովման գործում: Նա այնպիսի ոգևորությամբ ու հիացմունքով էր ներկայացնում բոլորին, կարծես բոլորը լինեին նրա վաղեմի բարեկամներն ու ընկերները: Այդ իսկ պատճառով որոշեցի գրի առնել այս ամենը և մի հետաքրքիր նյութի տեսքով ներկայացնել մեր բնակչությանը:

Մառլենա Մինասյանը պատմեց, որ այստեղ իր ամուսինը բուժում է ստացել հունվարի 22-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում՝ պետպատվերի շրջանակում:

Ամուսինները ցանկանում են իրենց երախտիքի խոսքն ասել ամբողջ բժշկական անձնակազմին, ի դեմս` Երևան քաղաքի գլխավոր սրտաբան Զելվեյան Պարունակի, բաժնի վարիչ բժշկական գիտությունների թեկնածու Պոդոսյան Գևորգի, սրտաբաններ Հարությունյան Հրայրի, Արևիկ Մելքոնյանի, բուժքույրեր Սիմոնյան Հասմիկի, Թորոսյան Վալենտինայի, Գրիգորյան Գայանեի, ինչպես նաև սանիտար Կարինե Կիրակոսյանի և այլոց, ովքեր յուրովի ու բարյացակամ վերաբերմունքով ապացուցեցին իսկական բժշկի դերը մեր հասարակության մեջ` ջանք ու եռանդ չխնայելով օգնել ևս մի մարդու:

Հույսով եմ, որ այս հոդվածը կունենա իր արձագանքը բոլոր այն մարդկանց մոտ, ովքեր ունեն բժշկական օգնության կարիք, իսկ բժիշկներն իրենց գործը կանեն ավելի պատվով ու արժանապատվությամբ:

Հեղինակ. Գարիկ Ավետիսյան
Սկզբնաղբյուր. pahanjater.t15.org
Լուսանկարը. med-practic.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ